Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, որ ավարտում է գործունեությունը Հայաստանում:
Նախագահի նստավայրում 2015-ի պետական մրցանակներն են հանձնվել: Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում պետական մրցանակները շնորհվել են 2015-ի դեկտեմբերի 29-ի հրամանագրով՝ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել հունվարի 19-ին «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:
Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հունվարի 18-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
Երևանի Արին-Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանների պահեստում հունվարի 17-ին բռնկված հրդեհը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Հունվարի 17-ի կիրակիի լրահոսում գրիպի ու նրա հետևանքների, Իրանի պատժամիջոցների հանման տեղեկություններին զուգահեռ շրջանառվում էր Երևանում մեծ հրդեհի տեղեկատվությունը՝ այրվում էր «Ֆլեշ» ընկերության բենզապահեստը ԱրինԲերդ փողոցի 4/2 հասցեում:
Ծրագրի շրջանակներում Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը( IYDU) հրավիրել էր Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին(DEMYC)` քննարկելու քրիստոնյաների դրությունը Միջին Արևելքում և նրանց պաշտպանության հիմնահարցերը:
Առողջապահության նախարարության վերջին լայնածավալ ասուլիսից անմիջապես հետո հանրապետությունում էականորեն կրճատվեց վերին շնչուղիների հիվանդությունը, այդ թվում` H1N1 տեսակի գրիպը։
Կառավարության երեկվա նիստը երկար չտևեց, քննարկվեց ընդամենը 20 հարց։ Ըստ ամենայնի, դա ոչ թե խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, այլ տարեվերջին իրար հաջորդած նիստերով, որոնց ընթացքում քննարկվեցին հարյուրից ավելի հարցեր։
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...